Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդը հուղարկավորել է իսրայելական հարձակումներից զոհված ԻՀՊԿ գեներալին
Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հուղարկավորել է իսրայելական հարձակումներից զոհված ԻՀՊԿ բրիգադային գեներալին, գրում են իրանական ԶԼՄ-ները։
Հիշեցնենք, որ Ռեզա Մուսավին սպանվել էր օրեր առաջ Իսրայելի օդուժի կողմից Դամասկոսին հասցված հարվածի հետևանքով:
Բրիգադի գեներալ Մուսավին Ղասեմ Սոլեյմանիից հետո սպանված իրանցի ամենաբարձրաստիճան հրամանատարն է։

