«Վայլդբերիզը» կարևոր նորամուծություն է պատրաստում․ գնումների չեղարկման կոճակն է փորձարկվում
Wildberries-ը պատահական գնումների չեղարկման կոճակն է փորձարկում։ Նոր գործիքից հնարավոր կլինի օգտվել պատվերը պատահաբար սեղմելուն հաջորդած մեկ ժամվա ընթացքում կամ էլ մինչ վաճառողը սկսի հավաքել պատվերը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ընկերության տեղեկատվությանը։
Wildberries-ը հիմա փորձարկում է պատահական պատվերներից պաշտպանության համակարգը: Wildberries-ի հաճախորդները կկարողանան չեղարկել գնումը պատվիրելուց անմիջապես հետո։ Դա կօգնի, եթե գնորդը պատահաբար է պատվեր կատարել, ընտրել է սխալ հասցե կամ ավելի շատ ապրանքներ է պատվիրել, քան նախատեսել էր: Համակարգի գործարկման մեկնարկը կտրվի հունվարին: Առաջին փուլում այդ գործառույթը հասանելի կլինի այն հաճախորդներին, ովքեր ապրանքներ են գնում հետվճարային հիմունքներով, դա կազմում է Wildberries-ից պատվեր կատարողների ավելի քան 80%-ը: Ապագայում պատվերը չեղարկելու հնարավորությունը հասանելի կլինի բոլոր հաճախորդներին»,-հայտնել են ընկերությունից։
Ըստ աղբյուրի, սկզբում այս հնարավարությունը հասանելի կլինի ոչբոլոր ապրանքների համար։
Թեստավորմանը մասնակցում են միայն այն վաճառողները, որոնք ապրանքները պահում են իրենց պահեստներում։ Ընկերության տվյալներով՝ որոշ ժամանակ անց գործառույթը կաշխատի ցանկացած ապրանքի համար։ Նրանք նաև հիշեցրել են, որ եթե ապրանքի առաքումը հնարավոր չէ չեղարկել կոճակի միջոցով, ապա այն դեռ կարելի է մերժել առաքման կետում ստանալուց հետո կամ վերադարձնել կայքի կանոններին համապատասխան։

