Հենց հիմա, եթե ընտրություններ լինեն, իշխանությունը շատ ավելի քիչ ձայներ կհավաքի․ Մարության

Հենց հիմա, եթե ընտրություններ լինեն, իշխանությունները շատ ավելի քիչ ձայներ կհավաքի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Հետընտրական զարգացումները հիշում եք։ Հենց ընտրություններն ավարտվեց, Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա։ Ինձ համար սա առնվազն շատ տարօրինակ է»,- ասաց Մարությանը՝ հիշեցնելով նաև, որ թե երևանցիները, թե ՀՀ ժողովուրդը տեսել են իշխանությունների գործողությունները՝ այս կամ այն կրիզիսային, դժվարին իրավիճակներում՝ և մեզ համար, և արցախցիների։

Մարությանը նշեց, որ երևանցիների՝ ընտրության չգնալը թանկ է նստելու բոլորի վրա։