Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբ և Հովհաննես Չեքիջյան հասկացությունները վաղուց արդեն նույնացել են
Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբ և Հովհաննես Չեքիջյան հասկացությունները վաղուց արդեն նույնացել են և անհնար է պատկերացնել մեկն առանց մյուսի։ Այս մասին գրված է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի պաշտոնական էջում։ «1961 թվականից մաեստրոն իր կյանքը կապեց այս կոլեկտիվի հետ, ինչն էլ սկիզբ դրեց կապելլայի տարեգրության Ոսկեդարին։ Այսօր լեգենդար մաեստրոն նշում է իր ծննդյան 95 ամյակը։ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը սրտանց շնորհավորում է սիրելի մաեստրոյի հոբելյանը, մաղթում ստեղծագործական նորանոր նվաճումներ և բազում առիթներ վերահաստատելու կատարողական պրոֆեսիոնալ անգերազանցելիությունը։ Ծնունդդ շնորհավո’ր, սիրելի մաեստրո…»,- նշված է թատրոնի ֆեյսբուքյան էջում։

