Ի՞նչ է արել թշնամին այսօր․ «Հայկական ալիք»
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը այցելել է օկուպացված Արցախում տեղակայված զորամասեր։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ տեղական մակարդակում հարաբերական խաղաղությունն ապահովված է և այժմ այն հարատև խաղաղության վերածելու ժամանակն է, ներառյալ խաղաղության պայմանագրի ստորագրումը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի նախկին փոխնախագահ Ջեվդաթ Յըլմազին։ Վերջինս նշել է, որ Թուրքիան և Ադրբեջանը երկու պետություններ են, սակայն մեկ ազգ և թուրք-ադրբեջանական անսասան եղբայրությունը՝ կապված ամուր կապերով, շարունակվելու է հավերժ։
Իլհամ Ալիևը և Մեհրիբան Ալիևան այցելել են օկուպացված Իվանյան և Մարտունի։
Ադրբեջանական հեռուստաալիքներից մեկը իր ռեպորտաժում Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանին ռևանշիստ է անվանել և հայտարարել, թե հոգևորականը հայերին Ադրբեջանի դեմ պատերազմելու կոչ է անում։

