Իտալիան երկարաձգել է Ուկրաինայի ռազմական մատակարարումները մինչև 2024 թվականի վերջ
Իտալիայի նախարարների կաբինետը երեքշաբթի ընդունել է որոշում, որը թույլ է տալիս մինչև 2024 թվականի վերջը շարունակել Ուկրաինային «օբյեկտների, նյութերի և սարքավորումների մատակարարումը Ռուսաստանի դեմ նրա ռազմական գործողություններին աջակցելու համար», ասվում է Իտալիայի ՊՆ հայտարարության մեջ, փոխանցում է The Gardian-ը։
Մատակարարումները կներառեն ոչ միայն զենք, այլև էներգիայի գեներատորներ և «այն ամենը, ինչ անհրաժեշտ է ռազմական գործողություններին աջակցելու համար՝ անզեն խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար»:
Նշվում է նաև, որ կառավարությունը կխնդրի խորհրդարանին հաստատել այս որոշումը:

