Փաշինյանն այս անգամ էլ Պուտինին մեղադրեց եռակողմ հայտարարությունը խախտելու համար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղադրեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին 2020 թվականի եռակողմ հայտարարությանը հակասելու համար։ Փաշինյանը նման մեղադրանք հնչեցրեց Հանրային հեռուստաընկերության եթերում` մեկնաբանելով ՌԴ նախագահի այն հայտարարությունը, որ ՀՀ–ն է հրաժարվել ԼՂ–ից` այն ճանաչելով Ադրբեջանի մաս, իսկ ՌԴ–ին տեղյակ չեն պահել։

«2020 թվականի նոյեմբերին և դեկտեմբերին ՌԴ նախագահը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է։ Այդ հայտարարությունները հրապարակային են և այսօր էլ կան վիդեո տարբերակով։ Ես մամուլից եմ իմացել, որ ՌԴ–ն նման հայտարարություն է արել»,–ասաց նա։