Ինչքան ուզում ես մարդ բռնի ու տոնածառի լուսեր վառի, մեկ է՝ դու պատմության ու սերունդների դատաստանին ես արժանանալու

Ազգակործան պատուհաս եւ կապիտուլյանտ, եթե «2019-ից պարզ էր՝ ԼՂ-ի մասով հայկական երեսուն տարվա խոսույթը փլուզվում է», ինչու՞ նույն 2019-ին Ստեփանակերտում գոռացիր ՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։

Ինչո՞ւ մերժեցիր համանախագահների կարգավորման առաջարկը։

Ինչո՞ւ ուլտիմատումներ ներկայացրեցիր համանախագահներին։

Ինչու՞ թույլ տվեցիր պատերազմը։

Ինչո՞ւ հոկտեմբերի 19-ին մերժեցիր պատերազմ դադարեցնելու ռուսական առաջարկները։

Ինչո՞ւ…

Գոնե լռիր էլի, ի սեր Աստծո։

Դու ո՞նց ես այս մեղքի տակից դուրս գալու, քո մեղքերին արդարացում չկա, ինչքան ուզում ես մարդ բռնի ու տոնածառի լուսեր վառի, մեկ է՝ դու պատմության ու սերունդների դատաստանին ես արժանանալու։

 

Էդուարդ Շարմազանով