Հայաստանը մեկ օրում միացել և դուրս է եկել եվրոպական «Մագնիտսկու ցուցակից»

Հայաստանը մեկ օրում միացել և դուրս է եկել Եվրոպական «Մագնիտսկու ցուցակից», գրում է Sputnik Արմենիա-ն։

ԵՄ խորհուրդը Հայաստանին հանել է «Մագնիտսկու ցուցակին» միացած երկրների ցանկից:

Նշվում է, որ Ադրբեջանը նույնպես դուրս է եկել Եվրոպական Մագնիտսկու ցուցակից։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ-ն միացել է ԵՄ «Մագնիտսկու ցուցակին», որով պատժամիջոցների են ենթակա Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում ընդունվել է այսպես կոչված «Մագնիտսկու օրենքը» (կամ «Մագնիտսկու ցուցակ»), որը նախատեսում է վիզային և տնտեսական պատժամիջոցների կիրառում Ռուսաստանի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր մեղավոր են Hermitage Capital հիմնադրամի իրավաբան Սերգեյ Մագնիտսկու մահվան և մարդու իրավունքների խախտման մեջ: