Ձկնորսները երկկողմանի փակել են Երևան-Սևան մայրուղին
Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում. մարզի մի քանի գյուղերի բնակիչներ՝ ի նշան բողոքի, երկկողմանի փակել են Երևան-Իջևան ավտոճանապարհի Գագարին բնակավայրի գլխավոր ճանապարհը:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, երթևեկությունը կաթվածահար է եղել, գյուղացիներն էլ ասում են, որ ճանապարհը փակել են, քանի որ կառավարությունը արգելում է իրենց ձկնորսությամբ զբաղվել:
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են մարզպետին և Շրջակա միջավայրի նախարարին, ասելով, որ մինչև նրանք չգան, ճանապարհը չեն բացի:
Ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Պետրոսյանը, ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։ https://shamshyan.com/hy/article/2023/12/15/1252066

