Ջո Բայդենը ծիծաղել է ի պատասխան՝ «ուզո՞ւմ եք, որ Ուկրաինան հաղթի Ռուսաստանի դեմ պատերազմում» հարցին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ծիծաղել է ի պատասխան այն հարցին, թե արդյոք նա ուզո՞ւմ է, որ Ուկրաինան հաղթի Ռուսաստանի դեմ պատերազմում, գրում է mk.ru կայքը։
Միացյալ Նահանգների ղեկավարի նման արտասովոր արձագանքի տեսանյութը հրապարակել են լրագրողները՝ Սպիտակ տանն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման արդյունքներով ճեպազրույցից հետո։
«Այո՞, թե՞ ոչ»,- իր հարցին հստակ պատասխան է պահանջել համառ լրագրողը, բայց Բայդենը փակել է աչքերը և սկսել ծիծաղել։
Մինչդեռ Զելենսկին Սպիտակ տանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ չի պատասխանել այն հարցին, թե արդյոք Ուկրաինան կարող է հաղթել առանց ԱՄՆ-ի օգնության։
Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Bloomberg-ի լրագրող Ջենիֆեր Ջեյքոբսը։
«Ես Զելենսկուն Օվալաձև աշխատասենյակում Բայդենի հետ հանդիպման ժամանակ հարցրի, թե արդյոք նա կարող է հաղթել Ռուսաստանին առանց ԱՄՆ-ի լրացուցիչ օգնության: Նա պատասխանեց լռությամբ՝ թեթևակի ուսերը թոթվելով», – գրել է նա:
Հայտնի է, որ Բայդեն պնդում է, թե Կոնգրեսն Ուկրաինային տրամադրվող օգնությունը հաստատի տոներից առաջ։
«Այն որոշումները, որոնք մենք հիմա ընդունում ենք, կձևավորեն ապագան գալիք տասնամյակների համար, հատկապես Եվրոպայում», – Բայդենը հայտարարել է Զելենսկու հետ հանդիպմանը։

