Բայդենը հայտարարել է Ուկրաինային 200 միլիոն դոլարի առանձին ռազմական օգնություն հատկացնելու մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին ասել է, որ նա հույսը չկորցնի իր երկրի՝ ռուսական ներխուժման դեմ պայքարում, երբ երկու առաջնորդները հանդիպել են Վաշինգտոնում՝ քննարկելու Կիևին աջակցելու հարցը, հայտնում է CNN-ը։
«Մենք մնում ենք ձեր կողքին», – ասել է Բայդենը Զելենսկիին։
Բացի այդ, երեքշաբթի Բայդենը ԱՄՆ Կոնգրեսին կոչ է արել լրացուցիչ օգնություն տրամադրել նախքան արձակուրդ գնալը, ինչպես նաև հայտարարել է Ուկրաինային 200 միլիոն դոլար առանձին ռազմական օգնություն հատկացնելու մասին։
Իր հերթին Զելենսկին Բայդենին ասել է, որ իր երկիրը դառնում է ավելի քիչ կախվածություն ունեցող օգնությունից և բարձր է գնահատում ԱՄՆ-ի օգնությունն իր հակաօդային պաշտպանության ամրապնդման գործում՝ հավելելով, որ Կիևը բավական ուժեղ է պատերազմում հաղթելու համար։ Նա նաև ասել է, որ ցանկանում է Բայդենի հետ քննարկել Ուկրաինայի ինտեգրումը Եվրամիությանը։

