Բաքվում ապօրինի պահվող Արցախի ղեկավարության գործով կստեղծվի «հատուկ քննչական խումբ»
Բաքվում պահվող Արցախի ղեկավարության գործով կստեղծվի հատուկ քննչական խումբ:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ասել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը։
«Բոլոր քննչական գործողություններն իրականացվում են Ադրբեջանի օրենսդրությանը և միջազգային կոնվենցիաներին համապատասխան: Ադրբեջանի ժողովուրդն ամբողջությամբ կտեղեկացվի այս հետաքննության ընթացքի և դրա արդյունքների մասին։ Մենք դա կապահովենք։ Նախաքննությունն ավարտելուց հետո գործը կուղարկվի դատարան»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ Արցախի բռնի տեղահանությունից հետո, Բաքվի բանտում ապօրինի պահվում է Արցախի նախկին ղեկավարությունը:

