Արարատ Միրզոյանը Բրյուսելում մասնակցել է ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը. ԱԳՆ

Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը։

Հանդիպումը տեղի է ունենում նախարար Միրզոյանին ուղղված հրավերի հիման վրա և միտված է քննարկելու Հայաստանի հետ ավելի խորը գործընկերության, ինչպես նաև տարածաշրջանում տևական կայունության հաստատման հեռանկարները։