«Ինձ համար անակնկալ էր». դատախազի խնդրանքով Ավետիք Չալաբյանի գործով նիստը հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի գլխավորությամբ, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, «Հայաքվե» նախաձեռնության համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով պետք է հրապարակվեր դատավճիռը։ Սակայն դատախազը  խնդրեց նիստը հետաձգել։ Նիստը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին։

«Ինձ համար անակնկալ էր դատական նիստի հետաձգումը։ Ենթադրում էի՝ այսօր կլինի եզրափակիչ նիստը, որի ընթացքում կքննարկեր պատժի հարցերը»,-  դատական նիստից հետո ասաց Չալաբյանը։