ՀԱՊԿ-ի և ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները քննարկել են հումանիտար հարցերի շուրջ համագործակցությունը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները քննարկել են հումանիտար հարցերի շուրջ համագործակցության ընդլայնումը։ Տեղեկությունը հրապարակվել է ՀԱՊԿ կայքում։
Նշվում է, որ միջոցառման կարևոր արդյունքը եղել է զինված հակամարտությունների ժամանակ կիրառվող Միջազգային մարդասիրական իրավունքի դրույթներին համապատասխան` ՀԱՊԿ-ի և ԿԽՄԿ-ի փոխգործակցության մեխանիզմի կատարելագործման փոխադարձ հետաքրքրության հաստատումը:
Հանդիպման մասնակիցները հումանիտար հարցերի շուրջ երկխոսությունն ավելի ընդլայնելու և խորացնելու կոնկրետ քայլեր են առանձնացրել։

