Ադրբեջանը դեռևս չի արձագանքել «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ Հայաստանի վերջին առաջարկներին

Ադրբեջանը դեռևս չի արձագանքել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ  հայկական կողմի վերջին առաջարկներին։

Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Արտաքին գործերի նախարար Մնացական Սաֆարյանը։

«Երբ պատասխան լինի, կնշենք»,-  ասաց Սաֆարյանը։

Նոյեմբերի 21-ին հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր 6-րդ առաջարկը։