Էստոնիայի իշխանությունները հայտնել են, որ Ռուսաստանի հետ սահմանը մոտ ժամանակներս կարող է փակվել
Արևելյան սահմանի փակումից հետո Էստոնիան մնում է Ռուսաստան մտնելու կամ Ռուսաստանի Դաշնությունից Ֆինլանդիա մեկնելու առավել մատչելի տարբերակներից մեկը:
Էստոնիայի ոստիկանության և սահմանային վարչության պետ Եվա Կալմուսը Yle-ին ասել է, որ աշխուժությունը պայմանավորված է Ֆինլանդիայից Ռուսաստան երթևեկությամբ։
Այս պահին միջինում շաբաթական հազարով ավելի շատ մարդ է հատում սահմանը, քան սահմանը փակելու Ֆինլանդիայի որոշումից առաջ։ Սա սովորականից 25%-ով ավելի է։
Կալմուսը նշել է, որ Էստոնիան կարող է հետևել Ֆինլանդիայի օրինակին։
«Խնդրում ենք չմեկնել Ռուսաստան։ Նրանք, ովքեր արդեն մեկնել են Ռուսաստանի Դաշնություն, կարող են հայտնվել փակուղում, երբ վերադառնալը շատ դժվար կլինի»,- նշել է Էստոնիայի սահմանային ծառայության ներկայացուցիչը։
Նա նշել է, որ նման որոշումը կարող է շատ արագ կայացվել։ Էստոնիայի սահմանին անցակետերը կարող են փակվել կառավարության որոշումից հետո մեկ ժամվա ընթացքում։

