Մակրոնը կմեկնի Կատար՝ Գազայի հատվածում զինադադարի շուրջ բանակցություններ վարելու

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կմեկնի Կատար՝ մասնակցելու Գազայի հատվածում նոր զինադադարի շուրջ բանակցություններին:

Le Figaro թերթի փոխանցմամբ՝ Մակրոնը Դուբայում COP28 համաժողովի ժամանակ լրագրողներին ասել է, որ մտադիր է օգնել համաձայնության գալ հրադադարի, ապա՝ երկարաժամկետ զինադադարի շուրջ։

Ֆրանսիայի նախագահը նաև հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից բոլոր պատանդներին ազատ արձակելու անհրաժեշտության մասին: