«ՀայաՔվե» նախաձեռնության կողմնակիցներն ակցիա են իրականացնում ԱԺ–ի մոտ (լուսանկարներ)
«ՀայաՔվե» նախաձեռնության կողմնակիցներն աօսր՝ դեկտեմբերի 4-ին, բողոքի ցույց են իրականացնում Ազգային ժողովի շենքի մոտ։
Նրանք պահանջում են, որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովը դրական եզրակացություն տա «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության ներկայացրած օրենքի նախագծին, որի դեպքում այն կներառվի վաղը՝ դեկտեմբերի 5-ին մեկնարկող ԱԺ նիստերի օրակարգում:
Ակցիայի մասնակիցների ձեռքին կան պաստառներ. «Քաղաքացիների 97 տոկոսը Արցախն Ադրբեջանի մաս չի ճանաչում», «Տեսնում եմ մշակութային ցեղասպանություն», «Տեսնում եմ բռնազզավթված եւ ցեղասպանված Արցախ» եւ այլն:
«Հայաքվե» նախաձեռնությունը առաջարկել է Հայաստանի ՔՕ օրենսգրքում լրացումների նախագիծ, ըստ որի քրեորեն պատժելի արարքներ են որակվում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը ու ՀՀ անունից Արցախն այլ պետության կազմում ճանաչելը։








