ԱՄՆ-ը հպարտ է աշխատել հայ գործընկերների հետ՝ պահպանելու ՀՀ մշակութային ժառանգությունը․ դեսպան
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հյուրընկալեց ԱՄՆ պետքարտուղարության կրթական և մշակութային բյուրոյի քաղաքականության հարցերով փոխպետքարտուղարի տեղակալ Ռաֆիկ Մանսուրին և Հայաստանի մշակութային ժառանգության պահպանության ոլորտի առաջադեմ գործիչներին՝ քննության առնելու հետազոտական և մշակութային ժառանգության պահպանության աշխատանքների ընթացքը և այդ ժառանգությունը պաշտպանելու ներկայիս կարիքները։
«Միացյալ Նահանգները հպարտ է աշխատել հայ գործընկերների հետ՝ պահպանելու և պաշտպանելու Հայաստանի մշակութային ժառանգությունը ողջ աշխարհի համար», – ասաց դեսպան Քվինը։

