Մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը

100 տարեկան հասակում մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար, դիվանագետ Հենրի Քիսինջերը, հաղորդում Է Reuters-ը:

«Հենրի Քիսինջերը մահացել է այսօր Կոնեկտիկուտում ՝ տանը, հարյուր տարեկան հասակում»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:

Քիսինջերը Պետդեպարտամենտի ղեկավարի պաշտոնում եղել է 1973-1977 թվականներին։ Այդ ժամանակ փորձ է արվել կարգավորել ԱՄՆ-ի հարաբերությունները ԽՍՀՄ-ի և Չինաստանի հետ, ինչպես նաև դադարեցնել պատերազմը Վիետնամում։ Վերջին հարցում գործադրած ջանքերի համար նա արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։

Նա դիվանագիտական հզոր ուժ էր, որը որպես ազգային անվտանգության հարցերով խորհրդական և երկու նախագահների օրոք պետքարտուղար, անջնջելի հետք թողեց ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա։