Առանց միջնորդի բանակցությունների մեկնարկը տրվա՞ծ է․ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուսթաֆաևը հանդիպելու են Իջևանի ու Ղազախի սահմանագծին

Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովները, որոնց համանախագահներն են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևը, նոյեմբերի 30-ի հերթական հանդիպումն անցկացնելու են հայ-ադրբեջանական սահմանի Իջևան-Ղազախ սահմանագծին։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ավելի վաղ 24News-ը տեղեկացրել էր, որ «հյուրընկալը» լինելու է հայկական կողմը, հանդիպումն անց է կացվելու վրանում, ամբողջ կազմակերպչական հարցերով զբաղվում է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը։