Ադրբեջանն Ուկրաինա է ուղարկել ականազերծման տեխնիկա

Ադրբեջանն Ուկրաինա է ուղարկել ականազերծման տեխնիկա։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին հայտնել է Ադրբեջանի Հանրապետության ականազերծման գործակալության (ANAMA) վարչության նախագահ Վուղար Սուլեյմանովը։

«Ուկրաինայում ականազերծման գործում արդեն գործադրված է ադրբեջանական արտադրության տեխնիկա»,- ասել է նա։

Թե ինչ քանակությամբ և ինչ պայմաններով՝ չի տեղեկացվում։