Սառույցի խիտ շերտը ծածկել է Սոչիի ճանապարհները. քաղաքում կարկուտ է տեղացել
Վատ եղանակը շարունակում է փորձությունների ենթարկել Սոչին։ Դարի փոթորկից հետո նախօրեի գիշերը ուժեղ կարկուտ է տեղացել։ Բնակիչները տեսանյութեր և լուսանկարներ են տեղադրել քաղաքի տարբեր շրջաններից։ Քաղաքի ճանապարհները և բակերը սպիտակ են, տեղեկացրել է «Живая Кубань»-ը։
Ականատեսները տեղեկացրել են, որ գիշերը ջերմաստիճանը մոտեցել է 0-ին, ճանապարհները սառցապատվել են։
Կրասնոդարի երկրամասում արտակարգ իրավիճակների նախազգուշացման և հետևանքների վերացման հանձնաժողովի նիստում հաշվարկել են տարերքի պատճառած վնասը։
Գելենջիկում, Կրասնոդարում և Տեմրյուկի շրջանում ավելի քան 250 ծառ է ընկնել, 5 տանիքների փլուզվել։
Գորյաչի Կլյուչում և Սլավյանսկի շրջանում հեղեղվել են 196 տնամերձ տարածքներ։ Ջուրը թափանցել է 175 մասնավոր տներ, երեք բազմաբնակարան տներում այն լցվել է նկուղային հարկեր։
«Հետևանքների վերացման աշխատանքներին ներգրավվել են 328 մարդ, տեխնիկայի 108 միավոր»,- տեղեկացրել է Կրասնոդարի երկրամասի ԱԻՆ-ը։
Իշխանությունները խոստանում են, որ երեք օրում ջուրը տուժած տներից դուրս կմղվի, տուժածները փոխհատուցում կստանան։

