«Չաուշեսկուների» գործով դատական նիստը տեղի չի ունենալու
Ինչպես քիչ առաջ ինձ տեղեկացրեցին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանից, Նարեկ Մալյանի վերաբերյալ այսպես կոչված «Չաուշեսկուների» գործով դատական նիստը տեղի չի ունենալու` դատական կազմի դատավորներից մեկի հարգելի բացակայության պատճառով: Հաջորդ նիստի օրվա և ժամի մասին կհայտնվի լրացուցիչ:
Այս մասին գրել է Մալյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Հիշեցնենք, որ 2021թ-ի փետրվարի 26-ին Ազգային ժողովի դիմաց հասարակական գործիչ Նարեկ Մալյանը բեմադրել էր «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացման ցուցադրությունը: Ինչից հետո Նարեկ Մալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածով (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը):

