Վերին Լարսում ձնահոսքի վտանգ արդեն չկա, բայց երթևեկությունը դեռ չի վերականգնվել
Վերին Լարսում ձնահոսքի վտանգ արդեն չկա, բայց երթևեկությունը դեռ չի վերականգնվել։ Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը հայտնում է, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում չեղարկվել է ձնահոսքի վտանգը։
Այժմ մաքրում են ճանապարհը, որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետում երթևեկությունը վերականգնվի:

