Նիկոլն էլ էր ՀՀԿ-ին քննադատում ՝ սխալ էր քննադատում , կործանարար էր քննադատում, և դրա արդյունքում մենք ունենք այն ինչ ունենք

Նիկոլի դեմ պայքարելը ապրելակերպ է , որովհետև դու չես կարող մի օր պայքարել հայրենիքդ և ազգդ վաճառած դավաճանի դեմ, իսկ մի օր հավես չունենալ։

Այս պայքարի ընթացքում մենք ականատես ենք լինում և քննադատության ենք ենթարկվում նիկոլից ոչ պակաս նիկոլների կողմից, պարզապես նրանք «ընդդիմության» շարքերում են։

Անուններ չեմ նշի ՝ քանիցս նշել եմ։

Օրինակ ի՞նչն է խանգարում տվյալ նիկոլներին պայքարելու նիկոլի դեմ առանց ՀՀԿ-ին անուն կպցնելու և անտեղի մեղադրելու։

Ի՞նչն է խանգարում նրանց սկսելու սեփականը, առանց ՀՀԿ-ի անունը շոշափելուց։

Գիտե՞ք ինչու չեն անում և ինչու՞ է միշտ շահարկվում ՀՀԿ-ի անունը, որովհետև տվյալ ընդդիմադիր ուժերը, նախ և առաջ ցանկացած բան սկսելուց ՀՀԿ-ի դուռը գալով և խնդրելով են սկսում կամ երբեք էլ չեն սկսում, միայն քննադատում են թե ով ում բերեց , ով ինչը սխալ արեց, արե՞ց թե չարեց։

Կա նաև այլ պատճառ, տվյալ լատենտ նիկոլականները չեն պայքարում իշխանափոխության համար, այլ պայքարում են այդ իշխանությունը անպայման իրենցով անելու համար։

ՀՀԿ-ին մեղադրելը հավասարազոր է նիկոլական լինելուն, որովհետև նիկոլը հանձնել է ՀՀԿ-ի ազատագրած հողը , նիկոլը մսխել է ՀՀԿ-ի ստեղծած անվտանգությունը, Նիկոլը կործանել է ՀՀԿ-ի ստեղծած հրաշալի Հայաստանը։

Նիկոլն էլ էր ՀՀԿ-ին քննադատում ՝ սխալ էր քննադատում , կործանարար էր քննադատում և դրա արդյունքում մենք ունենք այն ինչ ունենք։

Մենք ունենք այն ինչ ունենք, որովհետև այսօրվա ՀՀԿ-ին քննադատողները նիկոլին բերողներն են ու ՀՀԿ-ին մերժողները։

ՀՀԿ-ն միակ ընդդիմադիր ուժն է, ով իրականում Նիկոլի դեմ պայքարում է և ունի իրական ռեսուրս նիկոլին իշխանությունից հեռացնելու համար։

ՀՀԿ-ն և ՀՀԿ-ականները երբեք չեն լքելու պայքարի խրամատը , չեն լքել ու չեն լքում։

Կա՛մ ՀՀԿ-ն կհասնի հաջողության, ինչի վրա ավելի քան վստահ եմ, և մենք կունենանք ազատագրված Հայաստան նալ և առաջ նիկոլից, կա՛մ Հայաստան չի լինի և նիկոլը կմսխի ՀՀԿ-ի ստեղծած Հայաստանի մյուս մասը ևս։

 

Աշոտ Անդրեասյան