Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին խոսք չկա. գլխավոր քարտուղար
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին խոսք չկա. Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքներով լրագրողներին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, հաղորդում է ԲԵԼՏԱ-ի թղթակիցը։
«Այս պահին Հայաստանի Հանրապետության՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին խոսք չկա, կազմակերպությունում հայկական կողմի աշխատանքը շարունակվում է, ՀԱՊԿ շրջանակներում բազմակողմ շփումները շարունակվում են»,- ասել է նա՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։
Հավելենք, որ ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանն այսօր հայտնել է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում այս փուլում հայկական կողմը չունի:
Սաֆարյանը նշել է նաև, որ ՀԱՊԿ-ի տարբեր միջոցառումներին մասնակցելու որոշումը ՀՀ-ն կայացնում է ըստ նպատակահարմարության։

