ԽՍՀՄ երկրներից Ադրբեջանը միակն է, որը էթնիկ զտումների միջոցով կտրուկ նվազեցրել է ազգային փոքրամասնությունների թիվը (ինֆոգրաֆիկա)

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը X-ի իր միկրոբլոգում 

ներկայացրել է ինֆոգրաֆիկա՝ ցույց տալով, որ 1939-ին Ադրբեջանում ազգային փոքրամասնությունները կազմում էին երկրի բնակչության 42 տոկոսը, իսկ 23-ին արդեն բնակչության ընդամենը 5 տոկոսն են։

«Խորհրդային բոլոր 15 հանրապետություններից Ադրբեջանը միակն է, որը էթնիկ զտումների և ցեղասպանության միջոցով կտրուկ նվազեցրել է իր երկրում ազգային փոքրամասնությունների թիվը՝ միևնույն ժամանակ ծախսելով միլիոններ՝ բազմազգ պետությունների թվում հայտնվելու համար»,- գրել է տնտեսագետը՝ Ադրբեջանին «Վատագույններից ամենավատը» որակելով։