Սամվել Կարապետյանը կվերականգնի Գյումրու պատմական շինությունը

«Տաշիր» բարեգործական հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը կվերանորոգի ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի «Մեր մանկության տանգոն» գեղարվեստական ֆիլմի պատմական շինությունը, հաղորդում են հիմնադրամի մամուլի ծառայությունից․

«Բարեգործական հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը ցանկություն է հայտնել բարեգործական հիմունքներով վերակառուցել ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի «Մեր մանկության տանգոյի» կամ ինչպես գյումրեցիներն են սիրում ասել՝ «Վառեմ-մարեմի» հայտնի շենքը ու նվիրել Գյումրի քաղաքին»,- ասվում է հաղորդագրության մեջ։