Ադրբեջանում առաջարկել են ցեղասպան Ալիևին «Խաղաղության Նոբելյան մրցանակի» առաջադրել
Ադրբեջանում առաջարկել են երկրի նախագահ Իլհամ Ալիևին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի: Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները:
«Առաջարկում եմ Խաղաղության Նոբելյան մրցանակի համար առաջադրել նախագահ Իլհամ Ալիևին», – հայտարարել է Ադրբեջանի գրողների միության փոխնախագահ, գրող Չինգիզ Աբդուլաևը «Դասեր Նոբելյան մրցանակի ճանապարհին. առասպելներ, իրողություններ, հաջողություններ և մարտահրավերներ» վերտառությամբ համաժողովում։
«Բարաք Օբամային պարգևատրեցին որևէ վաստակ չունենալով հանդերձ: Պատերազմի ժամանակ մենք չենք կրակել խաղաղ բնակիչների, կանանց, երեխաների վրա: Սա նախագահ Իլհամ Ալիևի քաղաքականության արդյունքն էր», – ցինիկաբար հյատարարել է Աբդուլաևը:

