Մելիքսեթ Պողոսյանի՝ սպանության փորձի մեջ մեղադրվող որդու գործը դատարանում «սառեցված» է․ «Փաստինֆո»
Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ սպանության փորձի մեջ մեղադրվող Կարեն Պողոսյանի, վերաբերյալ գործն արդեն մեկ տարի է, ինչ դատարանում է, սակայն «սառեցված» վիճակում։ Մեկ տարվա ընթացքում, ինչպես պարզվեց, գործը դեռ հիմնական դատաքննության փուլ չի հասել, ավելին՝ ընդամենը դատական մեկ-երկու նիստ է եղել, իսկ Կարեն Պողոսյանը, թեև մեղադրվում է սպանության փորձի մեջ, ազատության մեջ է։ Գրում է «Փաստինֆոն»։
Պարզվում է՝ այս ընթացքում երեք դատավոր է փոխվել, ըստ այդմ՝ գործը պարբերաբար վերսկսվել է։ Նախ՝ գործը մակագրվել էր դատավոր Լուսինե Սեփխանյանին, ապա, պայմանավորված դատավոր Սեփխանյանի՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան գործուղման ժամկետի ավարտով, վերամակագրվել է դատավոր Մուշեղ Արամյանին։ Վերջինս էլ տեղափոխվել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարան և գործը կրկին վերամակագրվել է։ Ընդ որում, թե՛ Սեփխանյանի, թե՛ Արամյանի վարույթում գտնվելու ընթացքում գործով առանցքային տեղաշարժ չի եղել, նիստերը հաճախակի հետաձգվել են՝ մեղադրյալի և պաշտպանի բացակայության կամ միջնորդության հիման վրա։ Այժմ գործը գտնվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռիմա Առաքելյանի վարույթում։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։

