Լավ ենք անում, որ ՀԱՊԿ նիստերին չենք մասնակցում. Գագիկ Մելքոնյանը՝ լրագրողներին
ԱԺ-ում տեսնելով իրեն ընդառաջ եկող լրագրողներին՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը միանգամից արձագանքեց՝ ընձնից գործ չունեք։
Հարցին՝ հիմա Հայաստանը ՀԱՊԿ-ից դո՞ւրս է գալիս, նա բացասական պատասխան տվեց. «Ոչ, դուրս չենք գալիս»:
Ճշտող հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ ՀՀ ղեկավարները չեն մասնակցում ՀԱՊԿ-ի նիստերին, նա արձագանքեց. «Լավ ենք անում»:
Հիշեցնենք, որ վարչապետ Փաշինյանը Բելառուսի նախագահին տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել նիստին և հույս է հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերներն ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը:

