Գնդակոծել են Սիրիայում ամերիկյան ռազմակայանը
Սիրիայի արևելքում գտնվող «Օմար» նավթահանքի ամերիկյան բազան հրթիռակոծության է ենթարկվել: Հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրը։ Ամերիկացի զինվորականներ են զոհվել, արձակվել է 15 հրթիռ։
Նշում են, որ հրթիռակոծությունը Դեյր Էզ Զոր նահանգի արևելքում գտնվող Ալ-Մայադին և Ալ-Բուքամալ քաղաքների դեմ ԱՄՆ-ի ագրեսիայի պատասխանն է։

