Մաթևոս Ասատրյանի մանդատն ստացավ Տիգրան Պարսիլյանը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է ԱԺ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի մահվան մասին ԱԺ աշխատակազմի գլխավոր քարտուղարի գրությունը: Հանձնաժողովից հայտնում են, որ ԱԺ պատգամավորի թափուր մանդատը տրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Տիգրան Սերյոժայի Պարսիլյանին։

Արձանագրությունը կազմվել է նոյեմբերի 13-ի արտահերթ նիստում: