Ռուսաստանում սկսվել է «Checkmate» կործանիչների առաջին նմուշների արտադրության նախապատրաստումը

Ռուսաստանում սկսվել է «Checkmate» 5-րդ սերնդի թեթև կործանիչների առաջին նմուշների արտադրության նախապատրաստումը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են «Ռոստեխ» պետական կորպորացիայի մամուլի ծառայությունից։

«Կատարված աշխատանքների հիման վրա փոփոխություններ են կատարվել նախագծում, որով ճշգրտվել են նաև առաջին թռիչքի ժամկետները։ Այսօր կոնստրուկտորական փաստաթղթերը հանձնվել են արտադրող գործարանին, սկսվել է առաջին նմուշների արտադրության նախապատրաստումը», – հայտնել են կորպորացիայից։

Նշվում է, որ «Checkmate»-ի շնորհանդեսից հետո ճշգրտվել են նախագծի արժեքը և առանձին տեխնիկական լուծումները:

Ըստ աղբյուրի՝ կործանիչի նախատիպը կարող է հայտնվել մինչև 2025 թվականի վերջ։

Կործանիչը ներկայացվել է 2021 թվականի հուլիսին ՄԱԿՍ-2021 ավիատիեզերական սրահում։

Արտասահմանյան շնորհանդեսը տեղի է ունեցել նույն թվականին «Dubai Airshow» ցուցահանդեսում։
Կործանիչի զանգվածը գերազանցում է յոթ տոննան, իսկ արագությունը կկազմի 1,8 Մախ: Այն  կարող է միաժամանակ խոցել մինչև վեց թիրախ։