Արցախի պետնախարար Արթուր Հարությունյանի հարցազրույցը կհրապարակվի այսօր՝ ժամը 21։00-ին

Արցախի Հանրապետության պետական նախարար Արթուր Հարությունյանը հարցազրույց է տվել Արցախի հանրային հեռուստատեսությանը: Այն կհրապարակվի այսօր՝ ժամը 21։00-ին, Արցախի հանրային հեռուստատեսության յութուբյան էջով: Հարցազրույցի հղումը հասանելի կլինի նաև Արցախի տեղեկատվական շտաբի առաջիկա հրապարակման մեջ:

Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։