Վեհափառ Հայրապետի այցը հիշեցում է, որ Արցախում տեղի ունեցածից հետո հայ համայնքը ուժեղ է․ կոնգրեսական

Ես ուրախություն ունեցա հանդիպելու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ին,  երբ նա բացման աղոթք կատարեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում: Այս մասին «Թվիթերում» գրել է ԱՄՆ կոնգրեսական Դինա Տիտուսը:

«Վեհափառ Հայրապետի այցը հիշեցում է, որ Արցախում տեղի ունեցած իրադարձություններից հետո հայ համայնքը տոկուն է և ուժեղ»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ կոնգրեսական Ադամ Շիֆը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին հրավիրել էր հանդես գալու Ներկայացուցիչների պալատի նիստի բացմանը՝ աղոթքով։