Այս հետապնդումների հետևանքները բոլորը գիտեն

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի դեմ իշխանության իրականացվող քաղաքական հետապնդումները գալիս են լրացնելու տարբեր մասնագիտությունների և զբաղմունքի տեր անձանց նկատմամբ վերջին տարիներին տեղի ունեցող ճնշումների և կամայականությունների շարքը:

Այս հետապնդումների հետևանքները բոլորը գիտեն` մեկի գործը տարիներով «քննում» են, մեկը` տնային կալանքի մեջ է, մեկի` երկրից բացակայելն է փակ, մյուսները` պարզապես նստած են, դեռ չեմ խոսում Արմեն Գրիգորյանի մասին, ով բոլորիս աչքի առաջ դատարանում մահացավ:

Անակնկալ բան տեղի չի ունեցել, որովհետև իշխանության բոլոր ընդդիմախոսներն ու, առհասարակ, տարբերվող կարծիք ունեցողները, ուժայինների խոշորացույցի տակ են, իսկ նրանք էլ, ըստ գրաֆիկի, գործում են և ապահովում ճնշումների ընթացքը: 

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից