Մեր ուժերը Գազայի հատվածի հյուսիսում ճեղքել են ՀԱՄԱՍ-ի պաշտպանության առաջնագիծը. Իսրայելի ՊԲ խոսնակ

Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին հայտարարել է, որ ցամաքային գործողությունն առաջ է գնում նախատեսված ծրագրին համապատասխան, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նշվում է, որ նա, մասնավորապես, ասել է, թե իսրայելցի զինվորականները Գազայի հատվածի հյուսիսային մասում ճեղքել են պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ կազմակերպության զինված կազմավորումների պաշտպանական գիծը։

«Ցամաքային գործողությունն առաջ է գնում նախատեսված ծրագրին համապատասխան։ Մեր զորքերը գտնվում են Գազայի հատվածի հյուսիսային մասում։ Հետախուզության օդային, ծովային և ցամաքային համակարգված հարվածների շնորհիվ մեր ուժերը Գազայի հատվածի հյուսիսում ճեղքել են ՀԱՄԱՍ-ի պաշտպանության առաջնային գիծը»,-նշել է Հագարին: