ԱՄՆ-ը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ կարձակի
ԱՄՆ զինված ուժերը չորեքշաբթի օրը կփորձարկեն Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը՝ առանց մարտագլխիկի: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին ասել է Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը։
«Վաղը Կալիֆորնիայի Վանդենբերգ տիեզերական ուժերի բազայից տեղի կունենա առանց մարտագլխիկի Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի նախապես ծրագրված փորձնական արձակում»,-ասել է նա մամուլի ասուլիսում։

