Արցախցիները պետք է վճարե՞ն Արցախում մնացած տան հիփոթեքի վարկի գումարը. «Փաստինֆո»

Առևտրային բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների տրամադրած տեղեկությունների համաձայն՝ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների վարկային պարտավորությունների չափը կազմում է 28 մլրդ դրամ, իրավաբանական անձանց պարտավորությունների չափը՝ մոտ 43 մլրդ դրամ։

Այս մասին «Փաստինֆոյին» հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը։

Նշենք, որ գրավոր հարցում էինք ուղարկել փոխվարչապետի գրասենյակ՝ խնդրելով տեղեկություն տրամադրել ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների մասին՝ հաշվի առնելով, որ Արցախից բռնի տեղահանվածներ քաղաքացիները տարբեր բանկերի և ֆինանսական կազմակերպությունների ունեին հիփոթեքային, սպառողական, բիզնես վարկեր։ Միաժամանակ փորձել էինք պարզել, թե արդյոք քննարկվում է այդ քաղաքացիների վարկային պարտավորությունները ներելու կամ դրանք փոխհատուցելու հարցը։

Սակայն Տիգրան Խաչատրյանի գրասենյակից հայտնում են, թե այդ հարցն իրենց օրակարգում չկա՝ «կառավարության իրավասության շրջանակից դուրս է»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։