«Ներսում տեղ չկա»․ լրագրողներին թույլ չեն տալիս ԱԺ-ում մասնակցել 2024-ի բյուջեի քննարկմանը
Ազգային ժողովում, այսօր՝ հոկտեմբերի 30-ին, 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկմանը, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, լրագրողներին ներս չեն թողնում։ Պատճառաբանել են, թե ներսում տեղ չկա, և ներս չեն թողնում աշխատակազմի ղեկավարի բանավոր կարգադրությամբ:
Նշենք, որ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում տեղի են ունենում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները։ Այսօրվա քննարկմանը հրավիրվել է ու ելույթ է ունենում Նիկոլ Փաշինյանը։

