Իսրայելի զինվորականները մտել են Գազա․ սկսվել է պատերազմի 2-րդ փուլը

Իսրայելի զինվորականները մտել են Գազա՝ «Համաս»-ին ոչնչացնելու և պատանդներին ազատելու նպատակով։ Սկսվել է պատերազմի 2-րդ փուլը։ Այդ մասին հայտնել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, փոխանցում է ТАСС-ը․

«Հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման հանգամանքները մանրակրկիտ հետաքննվելու են, բայց պատերազմի ավարտից հետո», – եզրափակել է Իսրայելի վարչապետը։