Ռազմական գործողություններն սկսելուց ժամեր անց հասկացել եմ, որ մնացել ենք մենակ. ռուսական կողմը դիտորդի դերում էր. Շահրամանյան
Ադրբեջանական կողմը հաշվի չի առնում, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում Արցախում։ Իմ ընտրվելուց հետո չէ, որ մշակվել է ռազմական գործողությունների այդ պլանը։ Վերջին ամիսներին Ադրբեջանը ծանր տեխնիկա էր կուտակում մեր բնակավայրերի մոտ։
Ամեն ինչ սկսվել է, երբ սեպտեմբերի 19-ի առավոտյան Շուշիի մոտ, որտեղ ադրբեջանական ու ռուսական հենակետեր կային, ադրբեջանական հենակետից մոտեցան ռուսական հենակետին և զգուշացրին, որ թաքցնեն ռուս խաղաղապահների աշխատակազմը, քանի որ շուտով կաշխատի հրետանին։
Ռազմական գործողություններն սկսելուց ժամեր անց հասկացել եմ, որ մնացել ենք մենակ. ռուսական կողմը դիտորդի դերում էր:
Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հատարարել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը:

