Իսրայելն արձագանքել է Էրդողանի հայտարարություններին
Իսրայելի ԱԳՆ-ից արձագանքել են Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հայտարություններին:
«Իսրայելը հայտարարություններից հետո Թուրքիայից հետ է կանչում իր դիվանագիտական ներկայացուցիչներին հարաբերությունները վերագնահատելու համար»,- հայտարարել է Իսրայելի ԱԳՆ ղեկավարը:
Հիշեցնենք՝ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ Իսրայելն ընդամենը գործիք է տարածաշրջանում, որին կզոհաբերեն, երբ ժամանակը գա․ «Թուրքիան պատրաստվում է Իսրայելին «պատերազմական հանցագործ» հայտարարել»,- նշել էր Էրդողանը։

