Փարաքար համայնքում՝ մշակույթի տանը, բացվել է Արցախից բռնի տեղահանված անձանց խորհրդատվական կենտրոն

ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքում՝ մշակույթի տանը (Նաիրի 42), բացվել է Արցախից բռնի տեղահանված անձանց խորհրդատվական կենտրոն։  Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Կենտրոնում ներկայացված են ՀՀ Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության և այլ պետական գերատեսչությունների պատուհաններ՝ տեղահանված անձանց, ըստ ոլորտային գործառույթների, ուղղորդիչ-խորհրդատվական բնույթի տեղեկատվություն տրամադրելու նպատակով:

Համանման կենտրոններ գործում են նաև մարզկենտրոններում և խոշորացված համայնքներում։

Կենտրոններն աշխատելու են երկուշաբթիից ուրբաթ` ժամը 09։00-18։00 աշխատանքային գրաֆիկով։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել շուրջօրյա գործող թեժ գիծ` 114 հեռախոսահամարով։