Հայտնի է՝ ինչ է քննարկել ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը Մոսկվայում
ՌԴ ԱԳՆ-ն ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ Մոսկվայում՝ ՀԱՄԱՍ-ի հետ շփումների ընթացքում քննարկվել է Գազայի հատվածում գտնվող օտարերկրյա պատանդների անհապաղ ազատ արձակման հարցը։
Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները փոխարտգործնախարար Բոգդանովի հետ հանդիպման ընթացքում բարձր են գնահատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշումն ու ռուսական դիվանագիտության ջանքերը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի դարձավ՝ ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը այսօր ժամանել էր Մոսկվա՝ բանակցություններ վարելու։
Նշենք՝ ՀԱՄԱՍ-ի ղեկավար Աբու Մարզուկն 2018 թվականի մարտին արդեն այցով եղել էր Մոսկվայում՝ Գազայի հատվածում հերթական սրացման ժամանակ։

