Նիկոլը ոչ թե միջանցք է տալիս, այլ Հայաստանն է վեր ածում թուրք-ադրբեջանական միջանցքի. Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նիկոլը ոչ թե միջանցք է տալիս, այլ Հայաստանն է վեր ածում թուրք-ադրբեջանական միջանցքի։
Հայաստանի տարածաշրջանային լուրջ գործոն լինելը պայմանավորված է եղել մի քանի հանգամանքով.
1․ Հայկական Արցախի գոյությյամբ։
2․ Հայկական Սյունիքի, հայ-իրանական սահամանի ու Ադրբեջանը Նախիջևանից կտրված պահելու տարածքի առկայությամբ։
3․ Հայկական ատոմակայանով։
4. Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի առկայությամբ։
Նիկոլն ու նրա թուրք-նատօական գործընկերները չեզոքացրել են հայկական Արցախը, Սյունիքին լուրջ վտանգ է սպառնում, ատոմակայանը հայ-ռուսական դեգրադացվող հարաբերությունների հետևանքով կանգնելու է փակման վտանգի տակ, իսկ ռուսական ռազմաբազան էլ առաջիկայում կարծես դուրս է հանվելու։
Այս սցենարի խաղարկման արդյունքում ՝ Հայաստանը ոչ թե թուրք-ադրբեջանական միջանցք է տալու, այլ ինքն է վեր ածվելու թուրք-ադրբեջանական միջանցքի»։

